Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վասլե Յարը»` Հայաստանում

«Վասլե Յարը»` Հայաստանում
29.12.2014 | 13:13

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, հունվարի 5-ին և 9-ին` ժամը 19:00-ին, ելույթ է ունենալու իրանական «Վասլե Յար» ավանդական երաժշտության համույթը: Համերգը նվիրվում է Հիսուս Քրիստոսի և Մոհամմադ Մարգարեի Ս. Ծննդյան տոնակատարություններին:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ է խոստանում երեկոն Քրիստոսի և Մարգարեի հետնորդներին, ինչի՞ համար է մշակութային, հոգևոր այս «մեկտեղումը»:
Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից մեզ տեղեկացրին, որ այս տարի համընկել է Քրիստոսի և Իսլամի մարգարեի ծննդյան օրերը: Սպասվում է ավելի շուտ մշակութային երկխոսություն: «Վասլե Յարը» ներկայացնում է երգ ու երաժշտություն` ավանդականի և դասականի համադրմամբ, օգտվում են նաև այլ ժողովուրդների երաժշտությունից, իրանական հարուստ գրականությունից` ավելի հարստացնելու համար իրենց երաժշտությունը: Հայաստանյան երեկոյի ընթացում կհնչեն նաև հայկական երգեր` նվիրված Սուրբ ծննդյան օրվան:
Աննախադեպ համերգով ներկայացող «Վասլե Յարը» հայաստանյան բեմում հանդես է գալիս առաջին անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ